Վահանյանց ապստամբություն

1. Պարսից ո՞ր արքան վերսկսեց ճնշումները հայերի նկատմամբ:

Պարսից արքունիքը V դ. երկրորդ կեսին մի որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն: Սակայն Պերոզ արքան վերսկսեց քաղաքական և կրոնական ճնշումները:

2. Ե՞րբ և որտե՞ղ հայ նախարարները որոշում ընդունեցին ապստամբելու Պասրկաստանի դեմ: Ո՞ր իրադարձությունը առիթ եղավ դրա համար:

Հայրենասեր հայ նախարարները սկսեցին համախմբվել Վարդան սպարապետի եղբորորդու` Վահան Մամիկոնյանի շուրջը: Այդ նույն ժամանակաշրջանում Վիրքի արևելյան մասում ապստամբում է Վախթանգ Գորգասալ թագավորը: Նա սպանում է պարսից արքայի դրածո, ուրացող Վազգեն բդեշխին: 481 թ. Շիրակում կայանում է հավաք, որտեղ հայ նախարարները որոշում են ապստամբել:

3. Ներկայացրե՛ք ապստամբության սկիզբը, Ակոռիի դեպքերը: Հայերը որտե՞ղ նոր հաղթանակ տարան պարսիկների նկատմամբ:

Արևելյան Հայաստանում կազմվում է կառավարություն. մարզպան է նշանակվում ասպետ Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ` Վահան Մամիկոնյանը։ Իմանալով որ պարսից բազմաքանակ զորքն անցել է Երասխ գետը, հայոց 400 մարտիկներից կազմված զորագունդը կանգ է առնում Մասիս լեռան լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ: Այնտեղից անսպասելի հայոց զինուժը հարվածում է հակառակորդին: Ճակատամարտում պարսից հիմնական ուժերը ջախջախվում են, սպանվում է նաև մարզպանը:

4. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Ճարմանայի ճակատամարտը:

Հաջորդ տարի Հայաստան է ներխուժում պարսից զորքը: Հայերը 482 թ. խոշոր պարտության են մատնում պարսիկներին Ներսեհապատի ճակատամարտում: Մինչ հայոց զորքը հանգստանում էր,
Վախթանգից լուր է ստացվում, որ պարսկական մի մեծ գունդ մտել է Վիրք: Վախթանգը
օգնություն է խնդրում` հավաստիացնելով, որ միացյալ ուժերը բավարար են պարսիկներին
հաղթելու համար: Վահանը փոքրաթիվ գնդով շտապում է օգնության: Ճարմանայի դաշրում՝
Կուրի գետահովտում, 482 թ. տեղի է ունենում ճակատամարտ: Սակայն այն ողբերգական
ելք է ունենում. զոհվում են ասպետ Սահակ Բագրատունին և քաջ Վասակ Մամիկոնյանը:
Հայոց գնդի մնացած ուժերով Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին:

484 թ. Հայաստան ներխուժած պարսից զորքերը, հասնելով Դվինի մոտ, ռազմական
կարգով դասավորվում են Խոսրովակերտ անտառից մինչև Ջրվեժի լեռնալանջերը: Հայոց
հեծելագունդը կռվում է քաջասրտորեն: Շուտով Պարսկաստանից անսպասելի լուր է
ստացվում, որ պարսից զորքերը Միջին Ասիայում պարտություն են կրել քոչվորներից, և Պերոզ արքան սպանվել է: Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը հայոց զորագնդով
վերադառնում է Դվին:

5. Ներկայացրեք Նվարսակի պայմանագիրը:

Նվարսակի պայմանագիրը: Սասանյան արքա Վաղարշի հանձնարարությամբ պարսից պաշտոնյա Նիխորը, գալով Հայաստան, կանգ է առնում Հեր գավառի Նվարսակ գյուղում: Դեսպանների միջոցով նա Վահանին առաջարկում է բանակցություններ սկսել: Վահանն առաջադրում է իր պայմանները՝

1) հարգել նախարարների ժառանգական իրավունքները
2) հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից
3) արդարությամբ գնահատել ազնիվ նախարարներին, անպիտաններին պաշտոններ չտալ և այլն:

484 թ. Նվարսակում կնքվում է հայ–պարսկական պայմանագիրը:

6. Ո՞վ էր Վաչագան Բարեպաշտը:

V դ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և
դրանց հարակից տարածքներում 484 թ. հայկական թագավորության վերականգնումը: Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանի տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը։ Վաչագան թագավորը սուրբ նահատակների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրի-
գորիսի գերեզմանն էր: Նրա գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը:

Վաչագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմանադրություն կանոնական»–ը: Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է:

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in Պատմություն 9. Bookmark the permalink.

Leave a comment