Հարցեր

Նկարագրել ինչ է գենոտիպը և ֆենոտիպը
Գենոտիպը օրգանիզմի բոլոր գեների աՄբողջություն է:

Ֆենոտիպը օգանիզմնեիում բոլոր հատկանիշներ անբողջություն է:



Նկարագրել ժառանգականությունը և ինչ է փոփոխականությունն։

Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների՝ իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը։ Այն իրականանում է բազմացման միջոցով։ Ընդ որում, սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների` գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ` մարմնական (սոմատիկ) բջիջների միջոցով։



Ինչ է դոմինանտությունը, որն է դոմինանտ և ռեցեսիվ գեները։

Դոմինանտություն է կոչվում այն գենը, երբ ժառանգում է դոմինանտ գենը ու արտահայտվում է ֆենոտիպորեն։ Հիբրիդային օրգանիզմում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը կոչվում է դոմինատություն։

 Ոչ լրիվ դոմինանտությունը դիտարկվում է այնպիսի հատկանիշների ժառանգման դեպքում, ինչպիսիք են թռչունների փետուրների կազմությունը, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների բրդի գունավորումը, մարդկանց օրգանիզմում կենսաքիմիական հատկանիշները, ծաղկի գունավորումը և այլն։
Մենդելի առաջին և երկրորդ օրենքները։

Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելը իր փորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa
 
1 օրենք Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։




 
2 օրենք Հիբիդների առաջին սերնդում ռեցեսիվ հատկանիշը չի դրսևորվում, այն ի հայտ է գալիս երկրորդ սերնդում և կազմում սերնդի առանձնյակների մոտ 25%-ը: Այս օրինաչափությունն իր արտացոլումն է գտել Մենդելի երկրորդ օերնքում, որն ստացել է <<ճեղքավորման օրենք>> անունը: Այն պնդում է, որ առաջին սերնդի հիբիդները հետագա բազմացման արդյունքում տալիս են ճեղքավորում, նրանց սերնդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ: Դժվար չէ համոզվել, որ երկրորդ սերնդում դիտվող ճեղքավորումը ըստ ֆենոտիպի 3:1 է, իսկ ըստ գենոտիպի ` 1:2:1:

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in կենսաբանություն. Bookmark the permalink.

Leave a comment