Արտավազդ երկրորդ

  • Ե՞րբ և ինչպե՞ս էր փոխվել ուժերի հարաբերակցությունը Առաջավոր Ասիայում։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը․ ճի՞շտ էր արդյոք այն։

Ք․ա․ 1-ին դարում տարածաշրջանի երկու հզոր տերություններն էին Պարթևական թագավորությունը և Հռոմեական պետությունը։ Հայաստանը երկուսի մրցակցության պայմաններում պետք է արագ կողմնորոշվել կարողանար, ինչի համար Արտավազդ II-ին մեծ հմտություն էր անհրաժեշտ։ Սակայն Արտավազդը (Հայաստանը, որպես տարածաշրջանի հզոր պետություն պահպանելու նպատակով) հաճախ հակվում էր դեպի Պարթևստանը։

  • Ներկայացրե՛ք Կրասոսի պարթևական արշավանքը։ Ի՞նչ դիրքորոշում ուներ Արտավազդ II-ը։ Ի՞նչ ավարտ ունեցավ արշավանքը։

Ք․ա․ 54 թ․ Կրասոսի 50-հազարանոց բանակը ժամանեց Ասորիք։ Նա ծրագրել էր ջախջախել պարթևներին և հասնել Հնդկաստան։ 54․ թ․ գարնանը Կրասոսն ու Արտավազդը հանդիպեցին Ասորիքում։ Արտավազդը Կրասոսին խոստացավ տրամադրել 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ։ Հայոց արքան նաև առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներով, այլ Հայաստանի հարավային տարածքով, որի լեռնային պայմանները կապահովեին պարթևական զորքի թուլացմանը։ Կրասոսը մերժեց Արտավազդի առաջարկությունը և որոշեց գնալ կարճ, սակայն վտանգավոր ճանապարհով։ Հայկական և պարթևական ուժերի միացմանը խոչընդոտելու նպատակով պարթևների թագավոր Օրոդես II-ի գլխավորած զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի սահմանամերձ տարածքների վրա, ինչի արդյունքում Արտավազդի մոտ չհաջողվեց օգնական զորք ուղարկել Կրասոսին։ Կրասոսն այդ ամենն ընկալեց որպես դավաճանություն և հայտարարեց, որ պատժելու է Արտավազդին։ Նման վերաբերմունքի պայմաններում Արտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որը մեծ սիրով ընդունեց այն։ Ք․ա․ 54 թ․ վերջերին Արտաշատում կնքվեց Հայ-պարթևական պայմանագիրը։ Ք․ա․ 53 թ․ գարնանը Կրասոսն անցավ Եփրատը և սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան։ Չոր, տափաստանային կլիման, անսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներին, սակայն Կրասոսը համառորեն շարունակում էր առաջ գնալ։ Ք․ա․ 53 թ․ մայիսի 6-ին տեղի ունեցավ Խառանի ճակատամարտը, որում պարթև զորավար Սուրենը ջախջախում է հռոմեական զորքերին։ Սպանվեցին նաև Կրասոսը և իր որդին։

  • Ե՞րբ է կազմավորվել Երկրորդ եռապետությունը, ովքե՞ր էին անդամները։ Ներկայացրե՛ք Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքների ընթացքը և արդյունքները։

Ք. ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը, որի անդամներն էին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Եռապետներից Անտոնիոսը ստացավ արևելքը։ Խղվեց հայ-պարթևական դաշինքը։ Ք. ա. 36թ. Անտոնիոսն ժամանեց Արևելք։ Նա ուներ 100-հազարանոց բանակ և բավականին շատ պաշարողական տեխնիկա։ Այս ամբողջ ուժը կենտրոնացվել էր Կարին գավառում, որտեղից էլ սկսեց իր արշավանքը։ Անտոնիասը ներխուժեց Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք։ Մատնելով բանակը՝ նա իր հիմնական ուժերը նետեց Փրաասպայի դեմ։ Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին։ Անտոնիոսը բռնեց հետադարձի ճանապարհը։ Հետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր դժվախտությունների պատճառը։ Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից և իր վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու նպատակով, նա ծրագրում է կողոպտել Հայաստանը։ Որոշում է խորամանկ քայլով Արտավազդին ծուղակը գցել։ Արտավազդին հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբր Պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելի արշավանքի ծրագիրը քննարկելու, սակայն Արտավազդը մերժում է հրավերը։ Հետո Անտոնիոսը խնամախոսներ է ուղարկում Արտաշատ, որպեսզի Արտավազդին հրավիրի Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու։ Մերժում ստանալով՝ Անտոնիոսը վաթսունհազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանը արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ։ Ցանկաալով երկիրը զերծ պահել ավերածություններից և զոհերից ՝ Արտավազդ 2-րդը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ։ Բանակցության ընթացքում Արտավազդն իր ընտնիքի հետ ձերբակալվում է, ապա շղթայակապ ուղարկվում Ալեքսանդրիա։ Անտոնիոսը լլիակատար պարտություն է կրում և փախչում Ալեքսանդրիա։ Քիչ հետո Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ 2-րդը մահապատժի է ենթարկվում։ Իրենք էլ՝ Անտոնիսը և Կլեոպատրան ինքնասպան են լինում։

  • Բնութագրե՛ք Արտավազդ II-ին։

Արտավազդ II-ը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, ճկուն դիվանագետ, իրատես քաղաքագետ ու ռազմական գործիչ էր։ Ըստ իս Արտավազդ II-ը վարում էր ճիշտ քաղաքականություն և ճիշտ պահերին ընտրում էր համապատասխան դաշնակիցների։ Սակայն վերջում իր՝ միամիտ քայլի պատճառով, չկարողացավ խուսափել ծուղակ ընկնելուն։

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in Պատմություն 9. Bookmark the permalink.

Leave a comment