Լաբիրինթաբորբ

Ինֆեկցիան ներքին ականջ է թափանցում նախադռան պատուհաններով, կարիոզ պրոցեսով կիսաբոլոր խողովակների պատերի քայքայման, խոլեստեատոմայի դեպքում։ Հաճախ վնասվում է լատերալ կիսաբոլոր խողովակի ամպուլան, քանի որ աjն ամենամոտն է գտնվում պտկաձև ելունի խորշիկներին, որտեղ և զարգանում են դեստրուկտիվ պրոցեսները։ Լաբիրինթաբորբը կարող է լինել սահմանափակ և տարածունշճային և թարախային։

Քիթըմպանի վարակներից կարող են զարգանալ ներքին ականջի բորբոքումներ։ Այս բարդությունը հատկապես հաճախ է հանդիպում վիրուսային հիվանդություններից, սուր վարակիչ վիրուսային հիվանդություններից կամ գրիպից հետո։ Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղամիջոցներով, սակայն հիվանդությունը կարող է հանգեցնել ներքին ականջի որոշ անդառնալի վնասվածքներ, որոնց հետևանքով տարբեր ախտանշանները, այդ թվում նաև գլխապտույտը մշտական բնույթ կկրեն։

Սահամանափակ լաբիրինթաբորբին բնորոշ է ֆիստուլային սիմպտոմը. ականջը մաքրելու ժամանակ հավանդը հանկարծ գլխապտույտ է ունենում և իր գլուխը կարծես թե թեքվում է կողք։

Դիֆուզ լաբիրինթաբորբի դեպքում հիվանդի մոտ դիտվում է ուժեղ գլխապտույտ, որը կարող է տևել մի քանի ժամ, և ուղեկցվում է ծանր փսխումով։

Թարախային լաբիրինթաբորբը կարող է բերել վեստիբուլյար և լսողական անալիզատորների ռեցեպտորային ապարատի ամբողջական քաքայման, այսինքն տվյալ կողմի առեֆլեքսիա, լսողության լրիվ բացակայում։

Լաբիրինթաբորբի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է(օր.՝ մրսածությունը, գրիպը, կարմրուկը, տենդը կամ հերպեսի վիրուսների խմբի վիրուսով վարակվածությունը, որն առաջացնում է ջրծաղիկ)։ Երբեմն ականջի վարակը կարող է հանգեցնել լաբիրինթաբորբի։

Ավելի քիչ են հանդիպում բակտերիալ վարակներից՝ մենինգիտից կամ միջին ականջի վարակից առաջացումը։ Որոշ աուտոիմուն պայմանները, ալերգիաները և դեղամիջոցները նույնպես կարող են հանգեցնել լաբիրինթաբորբի։ Լաբիրինթաբորբի բուժումը կախված է հիվանդության հիմնական պատճառից։ Օրինակ, եթե լաբիրինթաբորբը պայմանավորված է վիրուսով, նշանակվու է հակավիրուսային դեղամիջոցներ, եթե ​բակտերիաներով՝ հակաբիոտիկներ։ Բացի այդ, կորտիկոստերոիդներ կարող են նշանակվել նյարդերի բորբոքումը նվազեցնելու համար, իսկ գլխապտույտի և սրտխառնոցի համար նախատեսված դեղամիջոցներ՝ կարճաժամկետ հիմունքներով։

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in կենսաբանություն. Bookmark the permalink.

Leave a comment