Սպիտակուցի սինթեզ

Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն

Ռիբոսոմներները օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։

Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։ Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում՝ օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։

Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in կենսաբանություն. Bookmark the permalink.

Leave a comment