Վերարտադրողականություն

Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումը

Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման 2 հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:

Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:

Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:

Արական սեռական համակարգ:

Արական սեռական համակարգի օրգաններն են զույգ սերմնարանները (ամորձիները), զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկներըշագանակագեղձը (պրոստատ) և առնանդամը:

Սերմնարաններն օվալաձև են, ունեն 3−5 սմ երկարություն և 13−30 գ զանգված: Դրանք տեղակայված են ամորձապարկում և կազմված են ոլորուն խողովակներից, որոնցում առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները:

Սերմնարաններում սինթեզվում են նաև արական սեռական հորմոններ, որոնք ազդում են սեռական համակարգի օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա:

3_big.jpg

Սերմնաբշտիկները և շագանակագեղձը (իր անունը ստացել է շագանակի տեսք ունենալու համար) մշակում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդներին, ձևավորում է սպերման:

Ուշադրություն

1 սմ³ սպերմայում կա 20−60 միլիոն սպերմատոզոիդ:

Յուրաքանչյուր սպերմատոզոիդ ունի գլխիկ, վզիկ և պոչ, որով նա շարժվում է: Սպերմատոզոիդները սերմնատար խողովակներով դուրս են գալիս ամորձապարկից, մտնում որովայնի խոռոչ, ապա բացվում սեռական անդամի միջով անցնող միզանցքը: Սպերման հեռացվում է վերջինիս միջոցով:

tmp845317059335159809.jpg

Իգական սեռական համակարգ:

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:

Ձվարանները զույգ խառը գեղձեր են, որոնք ունեն 3−4 սմ երկարություն և 6−7 գ զանգված: Ձվարաններում առաջանում են ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը պատված է լորձաթաղանթով: Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա զարգացումն ու պաշտպանումը: Արգանդի ստորին մասը՝ վզիկը, տեղադրված է հեշտոցում:

Հեշտոցի մուտքը շրջապատված է մաշկային ծալքերով՝ սեռական շուրթերով և ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով (կուսաթաղանթ):

Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Նորածին աղջկա ձվարաններում արդեն կա 400.000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300−500-ը: Մնացացծներն ապաճում են (հետ են զարգանում):

Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ պարունակող փոքր բշտիկ՝ ֆոլիկուլ: Ձվաբջջի հասունանալուց հետո ֆոլիկուլը պատռվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, կատարվում է ձվազատում, ապա արտամղված ձվաբջիջն ընկնում է ձվատար խողովակ՝ արգանդափող, որտեղ ավարտվում է նրա հասունացումը: Ձվազատումից մոտ 12−14 օր անց ձվաբջիջն ընկնում է արգանդի խոռոչ:

Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա օրեր անց արգանդի լորձաթաղանթի հետ միասին պոկվում, հեռանում է: Գործընթացը ուղեկցվում է ոչ մեծ քանակի արյունահոսությամբ: Այդ երևույթը կոչվում է դաշտան (մենստրուացիա): Այն տևում է 3−4 օր և կրկնվում է 28 օր հետո:

11.jpg

Տղայի և աղջկա սեռական հասունացման առանձնահատկությունները: Սեռական հասունացման շրջանում սեռական հորմոնների ազդեցությամբ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները:

Աղջիկների սեռական առանձնահատկություններն են. մարմնի զանգվածը և հասակը զգալիորեն ավելանում են, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, մեծանում է մարմնի քրտնարտադրությունը, թևատակերում (անութափոսերում) մազեր են աճում, կրծքագեղձերն աստիճանաբար մեծանում են, լայնանում են կոնքերը և սկսվում է դաշտանը: Այդ հատկանիշները դրսևորվում են 9−11 տարեկան հասակում:

Տղաների սեռական հասունացումն սկսվում է 10−12 տարեկանում և բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով. մեծանում են արական սեռական օրգանները, իրենք դառնում են ավելի թիկնեղ, մազակալում են անութափոսերը և ոտքերը, դեմքը, ձայնը կոշտանում է, պարանոցի առջևի մասում արտահայտվում է «ադամախնձորը» (վահանաճառ) և սկսվում է սերմնարտադրություն:

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in կենսաբանություն. Bookmark the permalink.

Leave a comment