Երևանի մետրոպոլիտեն

Երևանի Մետրոպոլիտենը Երևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ.։

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։

Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։

Դրանք են`  Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական,Հանրապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ, Սասունցի Դավիթ, Գործարանային, Շենգավիթ, Գարեգին Նժդեհի հրապպարակ,Չարբախ:

Կայարաններից երեքը՝ Սասունցի ԴավիթԳործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։

Գնացքների շարժման միջին արագությունն է 35 կմ/ժ։

 

About alexsandr1ndmskham

ALL IS Hate me :(
This entry was posted in Ես և շրջակա. Bookmark the permalink.

Leave a comment